Թուրքիայի հետախուզությունը ահաբեկչության կասկածանքով կալանավորել է 23 օտարերկրացու
Անկարայի հետախուզության վարչության եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները մայրաքաղաքի արվարձաններից մեկում իրականացրել են 23 օտարերկրացու կալանավորման գործողություն։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը հանցակցություն ունենալու մեջ, հինգշաբթի տեղեկացրել է Habertürk թուրքական հեռուստաալիքը։
Կալանավորվածները տարվել են ոստիկանական տեղամաս՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ նրանք հանցակից են ԻՊ գործողություններին ռազմական հակամարտությունների գոտիներում։ Թե որ երկրների քաղաքացիություն ունեն կալանավորվածները՝ չի նշվում։