«Բարսելոնայում» արդեն 10 խաղացող վարակված է կորոնավիրուսով
«Բարսելոնայում» կորոնավիրուսի բռնկում է։ Արդեն վարակված է 10 ֆուտբոլիստ։ Եվս երեք խաղացողի թեստի պատասխանը դրական է։ Ինքնամեկուսացել են Ֆիլիպե Կոուտինյոն, Սերջինյո Դեստը եւ Էբդե Էզալզուլին։
Ավելի վաղ վարակվել էին պաշտպաններ Ժորդի Ալբան, Դանի Ալվեսը, Կլեման Լանգլեն, Սամուել Ումտիտին եւ Ալեքս Բալդեն, կիսապաշտպաններ Ուսման Դեմբելեն ու Գավին։
Հաջորդ հանդիպումը Չավիի գլխավորած թիմը կանցկացնի հունվարի 2-ին՝ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում հյուրընկալվելով «Մալյորկային»։