Անգլիայի Լանկաստեր քաղաքից բուժքույր Բաֆֆի Բեյլին Աստվածաշնչի տեսքով մոտ 1.5 սմ չափի ոսկյա զարդ է գտել
Անգլիայի Լանկաստեր քաղաքից բուժքույր Բաֆֆի Բեյլին Աստվածաշնչի տեսքով մոտ 1.5 սմ չափի ոսկյա զարդ է գտել: Գտնված արտեֆակտի արժեքը գնահատվում է 100 հազար ֆունտ ստերլինգ:
Կինը լրատվամիջոցին պատմել է, որ հետաքրքրվում է գանձեր որոնելով, եւ Յորքում դաշտով զբոսնելիս նրան հաջողվել է գտնել մի անսովոր զարդ՝ Սուրբ Գրքի տեսքով մատնոցի չափ ոսկյա թալիսման, որի վրա պատկերված են եղել Սուրբ Լեոնարդը եւ Սուրբ Մարգարիտ Անտիոքացին, որոնք միջնադարում համարվում էին հղիների եւ ծննդկանների հովանավորները: Գտածոն կշռում է մոտ 5 գ, իսկ ոսկին, որից այն պատրաստված է, ամենաբարձր որակի է։ Ենթադրվում է, որ այն 22 կամ 24 կարատանոց ոսկի է։
Հետազոտողները ենթադրում են, որ միայն շատ ազնվական մարդը կարող էր ունենալ նման թանկարժեք զարդեր, եւ, հաշվի առնելով, որ տեղանքը, որի շուրջ գտնվել են զարդերը, նախկինում պատկանել է թագավոր Ռիչարդ III-ին, ով ոգեշնչել է Ուիլյամ Շեքսպիրին ստեղծել համանուն ստեղծագործությունը, հնարավոր է, որ թալիսմանը պատկանել է նրա ամենամոտ ազգականներից մեկին։
«Նա, ով պատվիրել է այսպիսի իր, շատ հարուստ է եղել։ Աշխարհում նման բան չկա։ Այս ապրանքը կարող է 100 000 ֆունտ սթեռլինգ կամ ավելի արժենալ»,- ասել է Բեյլին:
Յորք քաղաքի թանգարանը ներկայումս գնահատում է արտեֆակտի արժեքը՝ հետագայում այն գնելու նպատակով: