Մոսկվան խելամիտ քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը
Մոսկվան տրամաբանական եւ խելամիտ քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում դեկտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը եւ վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու եւ այդ կարգավորման գործում դեր ունենալու պատրաստակամության մասին։