Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը շնորհավորել է նաև պաշտոնաթող ղեկավարների, այդ թվում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Սինձո Աբեին, Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշին, Անգելա Մերկելին, Բենյամին Նեթանյահուին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Տարյա Հալոնենին, թագավոր Խուան Կառլոս I-ին և Գերհարդ Շրյոդերին: