Պուտինը հետաձգել է այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետը պետծառայողների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով մինչև 2023 թվականի հունվարի մեկն է երկարաձգվում ժամկետը, երբ պետաշխատողները ստիպված կլինեն հրաժարվել արտասահմանյան քաղաքացիությունից կամ կեցության իրավունքից:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկության պաշտոնական պորտալում:
Նախկինում օրենսդրության համաձայն՝ պետական և քաղաքային ծառայողները, ինչպես նաև զինվորականները պետք է մինչև 2022 թվականի 1-ը հրաժարվեին այլ երկրի քաղաքացիությունից կամ կեցության իրավունքից, հակառակ դեպքում ենթակա էին հեռացման:
Ուրբաթ սենատորների կողմից հաստատված օրենքը մեկ տարող երկարաձգում է օրենքի՝ ուժ մեջ մտնելու ժամկետը: