Ընկերը դաժանաբար սպանել է Քիմ Քարդաշյանի նախկին մենեջերին
Լոս Անջելեսում սպանել են իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին մենեջեր Էնջի Կուկավսկիին, հայտնում է TMZ-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ հոլիվուդյան աստղերի բիզնես-մենեջերին դանակի հարվածներից ստացած վնասվածքներով հայտնաբերել են նրա տան մոտ կայանած մեքենայում։ 55-ամյա կնոջ հաճախորդների շարքում էին Քարդաշյան-Ջեններ ընտանիքը, Քանյե Ուեսթը, Նիքի Մինաժը եւ այլ աստղեր։
Իրավապահներն ընդգծում են, որ աստղի ընկերը՝ Ջեյսոն Բարքերը, Կուկավսկիին սպանել է «անտանելի ցավ ու տառապանք պատճառելու մտադրությամբ՝ վրեժի, շորթման, հարկադրման եւ սադիստական նպատակներով»։
«Անջելան լավագույնն էր։ Նա հոգ էր տանում բոլորիս մասին, անհավանական բաներ բանում։ Նրա կարիքը կզգանք, այս բարդ ժամանակներում անկեղծ ցավակցում ենք նրա ընտանիքին եւ մտերիմներին»,- ասված է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հաղորդագրությունում։
Նիքի Մինաժը եւս մեկնաբանել է տեղի ունեցածը։ «Ամենաաշխատասեր, ամենահուսալի, ամենահաճելի մարդը, որին երբեւէ ճանաչել եմ։ Դու դրան արժանի չէիր, Անժելա։ Սիրտս կոտրված է եւ ցավում է ձեր երեխաների համար (Անջելան հինգ երեխա ունի, որոնք ծնվել են նախորդ ամուսնության ընթացքում)։ Հանգիչ խաղաղությամբ»,- Stories բաժնում գրել է նա։