Ալյասկայում դիտարկումների ողջ ընթացքում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Դեկտեմբերյան շրջանի համար աննորմալ «շոգ» է եկել Ալյասկա։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, ԱՄՆ-ի ամենահյուսիսային նահանգում միջին օրական ջերմաստիճանը կազմում է մոտ 15,5℃։
Երկրի հարավում գտնվող Կադյակ կղզում կիրակի օրը օդը տաքացել է մինչեւ 19,4°C, ինչը ջերմաստիճանային ռեկորդ է։ Դիտարկումների ողջ պատմության ընթացքում անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել նաեւ Ալեության թերակղզու Ունալաշկա քաղաքում: Այնտեղ ջերմաստիճանը 13,3°C է եղել։ Միաժամանակ, սովորաբար չոր եղանակի փոխարեն թերակղզում անձրեւի տեսքով տեղումներ են եղել։
Nature Communications գիտական ամսագրի հոդվածում գիտնականները եզրակացրել են, որ 2060-ականներին ձմեռը Ալյասկայում անձրեւներն ավելի հաճախակի կլինեն, քան ձյունը: