Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության աշխատողի օրը նշելու մասին,
- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին եւ այլ հարցեր: