Սոցցանցերի թուրք աստղը 5 ամսվա ազատազրկման է դատապարտվել հսկայական առնանդամի հետ լուսանկարվելու համար
Սոցցանցերի թուրք աստղն անպարկեշտության մասին օրենքի խախտման համար հինգ ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` Ամստերդամի աշխարհահռչակ Սեքսի թանգարանում հսկա առնանդամի հետ լուսանկարվելու պատճառով:
23-ամյա Մերվե Թասքինը, ով Instagram-ի մոտ 573.000 հետեւորդ ունի, կիսվել է սեքս-խաղալիքների լուսանկարներով, որոնք նա գնել էր թանգարանից 2020 թվականի հունվարին իր ծննդյան օրվա կապակցությամբ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում:
Մի ապշեցուցիչ լուսանկարում համարձակ թխահերը հեծնել է հսկայական առնանդամը՝ մի զույգ հսկա ամորձիների վրա նստած:
Նա նաեւ առնանդամի ձեւով մակարոնեղենի, «շշի սեքսուալ բացիչի» լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաեւ` մեկը, որին նա կանգնած է հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասում գտնվող հասարակաց տան մոդելով ստեղծված դռան հետեւում:
Մինչ Թասքինը լուսանկարները բավական անմեղ էր համարում, թուրքական իշխանությունները վիրավորվել եւ նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով։
Ըստ թուրքական օրենսդրության` Թասքինին մինչեւ երեք տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն նա դատապարտվել է հինգ ամսվա պայմանական ազատազրկման, գրում է Daily Star-ը: