Իրանը Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն կտա
Իրանի նախարարների խորհուրդը նախագահի գլխավորությամբ կայացած նիստին համաձայնության է եկել, որ Չինաստանին կթույլատրվի գլխավոր հյուպատոսություն բացել երկրի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում, գրում է Mehr-ը։
Իրանի Նախարարների խորհուրդը կամ նախարարների կաբինետը հավանություն են տվել Իրանի արտաքին գործերի նախարարության առաջարկած ծրագրին՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն:
Բացի այդ, Սահմանադրության 138-րդ սկզբունքի եւ համապատասխան օրենքների ու կանոնակարգերի համաձայն, Իրանի Նախարարների խորհուրդը համաձայնել է Իրանի արտգործնախարարության առաջարկին՝ Հայաստանում Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։