ԱԱ․ Լևոն Արոնյանը՝ միանձյա առաջատար
Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանն է։
Առաջին օրն անցկացված 12 պարտիայում հայ գրոսմայստերը վաստակել է 10 միավոր (9 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն)։ Նրանից կես միավոր է հետ եգիպտացի Բասեմ Ամինը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի 8,5-ական միավոր վաստակած Հայկ Մ․ Մարտիրոսյանը։
Դեկտեմբերի 30-ին կանցկացվեն վերջին 9 պարտիաները։