Նիհարած Կիմ Չեն Ընը «կոտրել է կորեացիների սրտերը»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այժմ ավելի երիտասարդ տեսք ունի, քան երբեւէ, գրում է Daily Mail-ը։ Մեկնաբանելով Կորեայի բանվորական կուսակցության նիստը՝ թերթը ուշադրություն է դարձրել հանրապետության ղեկավարի արտաքին տեսքի փոփոխություններին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները պնդում են, որ երկրի ղեկավարը սկսել է քիչ ուտել «հանուն երկրի», քանի որ հանրապետությունում սննդի լուրջ պակաս կա։ Թերթի տվյալներով՝ ԿԺԴՀ ազգային հեռուստատեսությունը պնդում է, որ Կիմ Չեն Ընի հյուծված վիճակը «կոտրել է կորեացիների սրտերը»։