Apple-ը 50 000-180 000 դոլարի բոնուսներ է վճարել իր լավագույն ինժեներներին, որպեսզի նրանք չգնան մրցակից ընկերություններ
Ամերիկյան Apple ընկերությունը իր լավագույն ինժեներներին վճարել է բոնուսներ, որպեսզի նրանք չգնան մրցակից ընկերություններ: Վճարումները տատանվել են 50 000-180 000 դոլարի սահմանում, հաղորդում է Bloomberg-ը:
Հատկանշական է, որ բոնուսներն անակնկալ են եղել աշխատակիցների համար: Միևնույն ժամանակ, պարգևատրված ինժեներներին խնդրել են չբացահայտել իրենց անունները, քանի որ նման վճարումները հաշվարկվել են ոչ թե ընկերության բոլոր աշխատակիցների, այլ միայն լավագույնների համար։ Իր հերթին, ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Ըստ Bloomberg-ի՝ սա հարկադրված քայլ էր, քանի որ Meta-ն (նախկինում՝ Facebook- խմբ.) վերջին մի քանի ամիսների ընթացքում Apple-ից գայթակղել և իր մոտ է տարել մոտ 100 ինժեների։ Apple-ը նմանատիպ աշխատանք է կատարել՝ նախկինով դեպի իրեն քաշելով Meta-ի աշխատակիցներին: