Պաշտոնական․ Ալեքսանդր Կարապետյանը հեռացավ Նոայից
«Նոան» և Ալեքսանդր Կարապետյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Կարապետյանին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով հաջողություններ իր հետագա կարիերայում:
Հիշեցնենք՝ Կարապետյանը «Նոա» էր տեղափոխվել այս տարվա հուլիսին՝ «Արարատ-Արմենիայից»։