Շախտյորը ցանկանում է ձեռք բերել Այաքսի կիսապաշտպանին
Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Դավիդ Ներեսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորը»։ Ըստ աղբյուրի՝ ամստերդամյան կումբի ղեկավարությունը մերժել է «հանքափորների» առաջարկը։
Ուկրաինական գրանդը ցանկանում է ևս մեկ անգամ առաջարկով դիմել՝ այս անգամ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկելով 15 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ներեսն «Այաքսի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։