Անկախ տրանսգենդերների հետ կապված սկանդալից․ Ջոան Ռոուլինգը կհայտնվի «Հարի Փոթերի» մասին հոբելյանական շոուում
Գրող Ջոան Ռոուլինգը ներկա կլինի Հարի Փոթերի մասին HBO Max-ի հատուկ թողարկմանը, հայտնում է Independent-ը։
Նախագծի նոր թիզերում Ռոուլինգը հայտնվել է տեսարանում, որում ֆիլմաշարի դերասանները պատմում են, թե ինչպես է այն ազդել իրենց կյանքի վրա։ «Մենք չէինք կարողանում գտնել Հարիին, դա տարօրինակ էր, բոլորը խուճապի էին մատնվել»,- հարցազրույցում, որը ձայնագրվել է դեռ 2019թ․-ին, ասել է նա։
«Ես կարծում եմ, որ հեշտ է մոռանալ, որ ժամանակին մարդիկ խոսում էին ընթերցանության մահվան մասին։ Պատճառներից մեկը, թե ինչու եմ ես այդքան հիանում Ռոուլինգով, մարդկանց ընթերցանության հանդեպ սերը վերադարձնելն է»,- ասում է Դենիել Ռեդկլիֆը։
Նախորդ տարվա ամռանը Ռոուլինգին մեղադրել են տրանսգենդերների եւ տրանսսեքսուալ մարդկանց հանդեպ թշնամական վերաբերմունքի համար։ Հեղինակը կատակել էր «կինը» բառը «մարդ, որը դաշտանային ցիկլ է ունենում» արտահայտությամբ փոխարինելու փորձի մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի երկրպագուներն խոսում էին այն մասին, որ Ռոուլինգը ֆիլմում չի լինի։
«Հարի Փոթերի» հատուկ էպիզոդում նկարահանվել են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը, Էմմա Ուոթսոնը, Եյֆ Ֆեյնսը, Հելենա Բոնեմ Քարթերը, Հարի Օլդմանը, Թոմ Ֆելթոնը։