«Astroworld»-ի ընթացքում ողբերգության պատճառով Dior-ը հետաձգել է Թրևիս Սքոթի հետ համատեղ հավաքածուի թողարկումը
Dior նորաձեւության տունն անորոշ ժամանակով հետաձգել է Թրեւիս Սքոթի Cactus Jack ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուի թողարկումը, WWD-ին հայտնել են նորաձևության տան ներկայացուցիչները։
«Հարգելով բոլոր նրանց, ում վրա ազդել են «Astroworld» փառատոնի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, Dior-ը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել Cactus Jack-ի հետ համատեղ աշխատանքի թողարկումը, որն ի սկզբանե նախատեսվում էր ներառել 2022 թվականի ամռան հավաքածուում», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Astroworld փառատոնի ընթացքում ռեփերի ելույթի ժամանակ հրմշտոցի հետեւանքով 10 մարդ է մահացել, 300-ից ավելին դիմել է բժշկական օգնության։
Ավելի վաղ Nike-ն անորոշ ժամանակով հետաձգել էր «Air Max 1» մարզակոշիկների թողարկումը, որոնք ստեղծվել էին ռեփերի հետ համատեղ: Parsons-ը եւս վերջ է դրել Թրեւիս Սքոթի հետ համագործակցությանը։