ԱՄՆ պաշտպանական բյուջեի մասին օրենքը թույլ է տալիս հետևել դրոնների ծրագրին Թուրքիայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք պաշտպանական բյուջեի մասին, որը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը հետեւել եւ գնահատել Թուրքիայում դրոնների ծրագրի տարածման հետեւանքներն ազգային անվտանգության համար, գրում է Birgün-ը։
Ռազմական ֆինանսավորման մասին օրենքը՝ Պետական պաշտպանության մասին օրենքին համապատասխան, արտոնում է պաշտպանության նախարարության ֆինանսավորումը 770 մլրդ դոլարի չափով՝ միեւնույն ժամանակ ներկայացնելով քաղաքական օրակարգը ամենախոշոր կառավարական գործակալության եւ ԱՄՆ զինված ուժերի համար։
Օրենքը թույլ է տալիս Պետդեպարտամենտին եւ Պենտագոնին հաշվետու լինել Թուրքիայից 2018 թվականից դրոնների արտահանման եւ այն մասին, թե արդյոք այդ դրոններն ունեն պահեստամասեր կամ տեխնոլոգիաներ, որոնք արտադրված են ամերիկյան ընկերություններում։ Օրինագիծը նաեւ պահանջում է, որպեսզի Պետդեպարտամենտը պարզի, թե արդյոք Թուրքիա արտահանումը Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտում է։
Օրենքը «զգալիորեն կբարելավի ԱՄՆ կառավարության՝ ազգային անվտանգության համար Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ծրագրի տարածման հետեւանքների հսկման եւ գնահատման, ինչպես նաեւ 1992թ. օրենքի (որն արգելում է Ադրբեջանի կառավարությանն ԱՄՆ ռազմական օգնությունը) շրջանցմամբ հետագա բացառությունները կանխելու կարողությունը»,- ասել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը։
«Թուրքիային անօդաչուներ վաճառելը վտանգավոր է, ապակայունացնում եւ սպառնում է խաղաղությանն ու մարդու իրավունքներին»,- նշել է Մենենդեսը՝ պնդելով, որ «ԱՄՆ-ը չպետք է մասնակցի դրան, եւ այդ փոփոխությունը խոստովանությունն է այն բանի, որ մենք պետք է կանխենք թուրքական զենքի համար ամերիկյան սարքավորումների վաճառքը»։