Հյու Ջեքմանը վարակվել է կորոնավիրուսով․ դերասանը պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ
Դերասան Հյու Ջեքմանը վարակվել է կորոնավիրուսով։ Ավստրալացի դիզայները հիվանդության մասին հայտնել է Twitter-ի էջում։
«Պարզապես ցանկանում էի, որ ինձանից լսեք։ Բոլոր ախտանշանները նման են մրսածության՝ քորի զգացում կոկորդում եւ հարբուխ, բայց ես լավ եմ»,- գրել է դերասանը։
Ջեքմանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկարողանա վերադառնալ աշխատանքին։
Հյու Ջեքմանն արդեն երկար տարիներ պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ․ նրա մոտ մակի քաղցկեղ է հայտնաբերվել։ Հիվանդությունը կրկնվում է արդեն վեցերորդ անգամ։ Ջեքմանը հիվանդությունը չի թաքցնում, հակառակը՝ ակտիվորեն կիսվում է տեղեկատվությամբ։