Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344737 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2553654 վերջին մեկ օրում` 6788 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4123 պացիենտ: Մեկ օրում նվազել է 34-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 331152 անձ` վերջին մեկ օրում 125 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 7970 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1501 է: