Թուրքիայում կինն ամուսնացել մի տղամարդու հետ, ով նրա վրա ծծմբաթթու է լցրել
Թուրքիայում կինն ամուսնացել է մի տղամարդու հետ, ով նրա վրա ծծմբաթթու է լցրել։ Դեպքից հետեւանքով նա այլանդակվել էր եւ գրեթե կուրացել: 20-ամյա Բերֆին Օզեկը ամուսնացել է 23-ամյա Քազիմ Օզան Սելթիկի հետ ընդամենը երկու տարի անց այն բանից հետո, երբ վերջինս քիմիական նյութով հարձակվել է նրա վրա, հայտնել է The DailyMail-ը։
Ըստ աղբյուրի՝ զույգը դեպքից առաջ հանդիպում էր։ Բաժանվելուց հետո տղամարդը հայտարարել է, որ եթե կինն իրենը չլինի, ուրեմն ուրիշ ոչ ոքի չի պատկանի։ Հարձակումից հետո տղամարդը ձերբակալվել է։ Նա կնոջը գրություններ է ուղարկել՝ խնդրելով ներել իրեն, եւ տուժողը համաձայնել է կարճ ժամանակով հետ վերցնել բողոքը։
Այնուհետ կինը փաստաբանից խնդրել է վերականգնել բողոքը, եւ թուրքական դատարանը նրա նախկին ընկերոջը դատապարտել է 13 տարի 6 ամիս ազատազրկման: Սակայն COVID-19-ի համավարակի պատճառով օրենսդրության փոփոխության պատճառով Կազիմ Օզան Սելթիկը պայմանական ազատ է արձակվել: Ազատվելուց հետո Սելթիկը կնոջն ամուսնության առաջարկ է արել, եւ վերջինս ընդունել է։ Զույգը ամուսնացել է այս ամսվա սկզբին, ըստ տեղեկությունների՝ առանց կնոջ ընտանիքի իմացության: