«Դինամոյի» ակադեմիայի ղեկավար․ Զախարյանը թաքցնում էր, որ Օսգուդ-Շլյատերի հիվանդություն ունի
Մոսկվայի «Դինամոյի» ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Կուզնեցովը պատմել է, որ ակումբի եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ակադեմիա ընդունվելուց հետո թաքցրել է ծնկների հետ կապված հիվանդությունը, սակայն կարողացել է հաղթահարել դժվարությունները։
«Արսենը զարմանալի որակ ունի։ Նա շատ արագ հարմարվում է նոր պահանջներին։ Երբ նոր էր եկել մեր ակադեմիա, ամեն ինչ դանդաղ էր անում խաղադաշտում իր դիրքի խաղացողի համար։ Ես զրուցեցի նրա հետ, պահանջեցի ամեն ինչ անել մեկ տակտ արագ, հարվածներն ավելի ուժեղ, ավելի շատ շարժվել։
Պարզվեց, որ այդ պահին նա Օսգուդ-Շլյատերի հիվանդության հետ կապված խնդիր ունի։ Անցումային տարիքում գրեթե բոլոր տղաները բախվում են դրան, բայց Արսենը թաքցնում էր՝ մտավախություն ունենալով, որ հիվանդության պատճառով չեն վերցնի կազմ»,- Կուզնեցովի խոսքը մեջբերում է Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Օսգուդ-Շլյատերի հիվանդությունը ծնկահոդերիի գերբեռնվածության համախտանիշ է, որն անցնում է ոսկորների աճի ավարտի հետ։