Բուտիկից գողացել են Hermes-ի մեկ տասնյակից ավելի պայուսակներ՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ
Փալմ Բիչի բուտիկից գողացել են Hermes-ի մեկ տասնյակից ավելի պայուսակներ՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ։ Ֆրանսիական արտադրության պայուսակների Only Authentics բուտիկից գողացել են ութ Birkin եւ հինգ Kelly պայուսակ, Palm Beach Daily News-ին պատմել է սեփականատերը:
Իր տեսակի մեջ եզակի պայուսակները ցուցադրված էին դիմային ապակիների հետեւում այն փողոցում, որտեղ բարձրակարգ խանութներ են գտնվում: