Լոնդոնում 119 տարվա մեջ առաջին անգամ հրապարակվել է թագուհու և 3 թագաժառանգների լուսանկարը
Լոնդոնում 119 տարվա մեջ առաջին անգամ հրապարակվել թագուհու և 3 գահաժառանգների պաշտոնական լուսանկարները:
Ինչպես հայնտում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միապետի ընտանիքի 4 անդամների լուսանկարը հրապարակման պատրաստելու համար, ինչպես նախատեսվել էր, պահանջվել է ավելի քան մեկ օր:
Տեղի ունեցածը պատմության համար ֆիքսելու գործը վստահվել էր հոլիվուդյան լուսանկարիչ Ջեյսոն Բելին: Լուսանկարիչը հայտնի է "The Beatles"-ին Պոլ Մաքքարտնիին, Դևդ Բեքհեմին, Ջոնի Դեփին, Նիթոլ Քիդմանին և Սքարլեթ Յոհանսոնին արած լուսանկարներով:
Լուսանկարներում արքայական ընտանիքի բոլոր 4 անդամները, ներառյալ փոքրիկ արքայազնը, գոհ և երջանիկ տեսք ունեն: