Էրդողանը նշել է Թուրքիայի նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության մշակած գործիքները տնտեսության մեջ փրկել են երկիրը վտանգավոր շրջապտույտից, ըստ նրա՝ Անկարայի նպատակն է հայտնվել աշխարհի 10 առաջատար տնտեսություններն ունեցող երկրների շարքում։
Այս մասին երեքշաբթի օրը Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի գիտական մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է թուրք առաջնորդը:
Թուրքիայի ֆինանսական համակարգը վերջին մեկ տարվա ընթացքում լիրայի արժեզրկման պատճառով լուրջ իրավիճակում հայտնվել։ Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է ԿԲ-ի տոկոսադրույքի մի քանի անընդմեջ կրճատումներից հետո. դեկտեմբերի 20-ին դոլարը հասել է ռեկորդային 18,4 լիրայի, մինչդեռ դեռ հունվարին այն արժեր 7,4 լիրա։
Թուրքիայի նախագահը 2019 թվականի հուլիսից երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թվականի նոյեմբերից երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։ Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անգործության մեջ և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։
Էրդողանը մերժել է կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին՝ նախատեսվածի համաձայն։