Պաշտոնյա. Հայաստանում մինչև Ամանոր ձուն չի թանկանա
Հայաստանում վերջին մի քանի ամիսներին արեւածաղկի ձեթն էժանացել է միջինում 300 դրամով։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։
Ընդ որում, ըստ նրա, ալյուրի գինն ընկել է մոտ 20 դրամով կգ-ի դիմաց։
«Ինչ վերաբերում է ձվին, ապա, թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչների հայտարարություններով, շուկայում դեֆիցիտ չի լինի։ Ավելին, մինչեւ Նոր տարի դրանց գինը չի բարձրանա»,- ասաց Գեւորգյանը։