Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է. Շնորհավոր Ծնունդդ, Մե՛ծն վարպետ
Այսօր լեգենդար դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է։ Արդեն 28 տարի է՝ արտիստն այլեւս մեզ հետ չէ, սակայն նրա կերտած կերպարները պարզապես հնարավոր չէ մոռանալ։
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։
Ձեզ ենք ներկայացնում նրա մասնակցությամբ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրը և նրա դերերն էլ այդ ֆիլմերում գլուխգործոց են կինոաշխարհում:
Մհեր Մկրտչյանը նաև փառահեղ ասմունքում էր:
Դրա վառ ապացույցն է Մարդ կա Մարդ է բանաստեղծությունը՝ հեղինակ՝ Պարույր Սևակ: