Թուրքիայում արձանագրվել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ի իր էջում հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին հանրապետությունում COVID-19-ի դեպքերի օրական աճը կազմել է 26099, ինչը ռեկորդային ցուցանիշ է նոյեմբերի 24-ից ի վեր։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 362 535 թեստավորում, գրանցվել է COVID-19-ի 26 099 նոր դեպք, մահացել է 157 մարդ։
Քոջան ենթադրել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճը պայմանավորված է նոր օմիկրոն շտամի տարածմամբ։