ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով. ամփոփում
Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր։
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով։
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին մանրամասն՝ ամփոփիչ տեսանյութում։