ՀՖՖ․ Կապառոսը՝ տարվա լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որն այդ կոչմանը արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:
54 միավորով երկրորդ տեղում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: