44-օրյա պատերազմի մասին լուսանկարների շարքը Տոկիոյում արծաթե մրցանակի է արժանացել
Չեխ լուսանկարիչ Լենկա Կլիցպերովայի լուսանկարի շարքը, որը նվիրված է Արցախում 44-օրյա պատերազմին, դարձել է «Tokyo International Foto Awards 2021» մրցույթի արծաթե մրցանակակիր։
Լրագրողը հայտնել է, որ մրցանակ է ստացել «Խմբագրական-հակամարտություն» անվանակարգում։
«Տոկիոյից հիասքանչ սուրբծննդյան նվեր եմ ստացել։ Արծաթե մրցանակի եմ արժանացել «The Tokyo International Photo Awards» արարողության ընթացքում։ Ես շատ ժամանակ չունեմ մրցանակն ուսումնասիրելու համար, քանի որ հավաքում եմ իրերս, բայց լուսանկարները, որոնք առանձնացել են համաշխարհային մրցույթում, իսկապես, հիասքանչ են»,- ինստագրամյան էջում գրել է լուսանկարիչը։