Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344649 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2546866 վերջին մեկ օրում` 6547 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4157 պացիենտ: Մեկ օրում նվազել է 93-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 331027 անձ` վերջին մեկ օրում 186 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7965 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1500 է: