«Սիրուն զույգ». Սոնա Ռուբենյանի ու ամուսնու լուսանկարը Փարիզից
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոնան պատկերված է ամուսնու՝ Էմիլի հետ։ Լուսանկարն արվել է Փարիզում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն ու սիրված զույգը»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին մոխրագույն վերարկու էր կրում, որը համադրել էր սեւ հագուստի հետ։ Սոնան արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ շարֆ, արեւային ակնոց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Հունաստանում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։