Ռոնալդուի մայրը հայտնել է, թե երբ է որդին ավարտելու կարիերան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն հայտնել է, թե երբ է որդին ավարտելու կարիերան։
«Ես հարցրել եմ Կրիշտիանուին խաղացողի կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալու մասին։ Նա ինձ ասաց, որ ցանկանում է վայելել կյանքը։ Որդիս կխաղա մինչեւ 40 տարեկան»,- Ավեյրուի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Այս տարվա օգոստոսին Թուրինի «Յուվենտուսից» 15 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։