Հենրիխ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել Կրասնոդարի սեփականատիրոջ հետ
Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։
Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան Ռուսաստանում շարունակելու տարբերակը։