Բայդենը վստահեցրել է, որ երկիրը պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսի նոր հիմնամանրէին
Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածումը չպետք է խուճապ առաջացնի: Այս մասին հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
««Օմիկրոն»-ն անհանգստություն է առաջացնում, սակայն չպետք է խուճապի պատճառ դառնա»,- ասել է Բայդենը նահանգապետերի հետ զրույցի ժամանակ:
ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսի նոր հիմնամանրէին:
«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի մարտին, այլևս չի կրկնվի»,- վստահեցրել է Բայդենը: