Պարեկներն անցած շաբաթ բերման են ենթարկել 31 անձի
ՀասարակությունՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Դեկտեմբերի 20-27-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 103 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 28-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 97-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 31 անձի՝ հայտնաբերելով 7 հետախուզվողի։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։