Տուխել․ Մեզ ստիպում են խաղալ նույնիսկ կորոնավիրուսի բռնկումների ժամանակ
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել է թիմի կադրային վիճակից «Աստոն Վիլայի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում։
«Մենք ունենք հերթական վնասվածքը։ Մենք խաղացինք մի թիմի դեմ, որը հանդես չի գալիս եվրագավաթային մրցաշարերում։ Մենք չենք կարողանում անհրաժեշտ փոփոխություններ կատարել։ Հինգ փոխարինումը Եվրոպայում մտցրին կորոնավիրուսի պատճառով, իսկ Անգլիայում 3 փոփոխություն է։ Եվրոպայում կա ձմեռային արձակուրդ, իսկ մենք խաղում ենք։
Այդ ամենը բեռ է ֆուտոբլիստների համար։ Մեզ ստիպում են խաղալ նույնիսկ կորոնավիրուսի բռնկումների ժամանակ։ Մենք նոր վնասվածքներ ունենք, եւ այդ միտումը կպահպանվի»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։
Երրորդ տեղում գտնվող «Չելսին» 41 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աստոն Վիլան» (18 խաղ) 10-րդն է՝ 22 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Չելսի»՝ 1։3 (տեսանյութ)
Ռիս Ջեյմս, 28, ինքնագոլ - Ժորժինյո, 34, 11մ, 90+3, 11մ, Ռոմելու Լուկակու, 56