14-ամյա Ադելյա Պետրոսյանի «Արցախ» ծրագիրը, 2 քառակի ռիտբերգերը
Սանկտ Պետերբուրգում ավարտված գեղասահքի Ռուսաստանի առաջնությանն առաջին անգամ մասնակցած 14-ամյա Ադելյա Պետրոսյանն առաջինը գեղասահքի պատմության մեջ կարողացել է երկու իրար հաջորդած քառակի ռիտբերգեր ցատկեր կատարել ազատ ծրագրում։ Ցուցադրական ծրագիրը մա կատարել է Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
Մրցելույթից հետո Ադելյա Պետրոսյանն ասել է, որ ցանկանում է իր հաջող մրցելույթներով ոգեշնչել հայ ժողովրդին։
«Հորս կողմից հայ եմ եւ շատ եմ ցանկանում եմ, որ իմ մրցելույթները ոգեշնչեն իմ ժողովդրին։ Ցավոք, ես չեմ եղել Արցախում, բայց ցանկանում եմ հաղթել հանուն իմ ժողովրդի։ Վերջերս մահացել է հայ տատիկս։ Այդ պատճառով էլ այս ամենը շատ կարեւոր է ինձ համար»,- ասել է Պետրոսյանը։
Կարճ եւ ազատ ծրագրի արդյունքում նա գրավել է չորրորդ տեղը։
Տեսանյութը՝ այստեղ: