Սաթի Սպիվակովան իր 60-ամյակի նախօրեին մասնակցել էր «Tatler» ամսագրի համարձակ ֆոտոշարքին. Նրա հասցեին հնչել են քննադատություններ
Կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սահակյանց) իր 60-ամյակի նախօրեին մասնակցել էր «Tatler» ամսագրի համարձակ ֆոտոշարքին։ Դերասանուհու հայտնի շատ գործընկերներ հիացել են կերպարների գեղեցկությամբ, որոնցով ներկայացել էր աստղը։ Միայն թե ոչ բոլորն են գնահատել լուսանկարների համարձակությունը։ Որոշ հետևորդներ լուսանկարները չափազանց հանդուգն և հերոսուհու տարիքին անհամապատասխան են համարել։
«Ես այնքան լավ համբավ ունեմ, որ վաղուց ժամանակն է փչացնել այն»,- «Tatler»-ի հետ զրույցում ասել էր նա։
Ծավալուն հարցազրույցում, որին նվիրված է ֆոտոշարքը, հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի կինը զարմանք է արտահայտում՝ մի՞թե սեփական մարմնի գեղեցկության հանդեպ սերն իրեն «ընկած» կին է դարձնում եւ արատավորում է մեծն մաեստրոյի համբավը։
«Սերս երկինք է հասնում․ շնորհակալություն ամուսնուս ու դուստրերիս ոգեշնչման ու հավատի համար։ Ընկերներիս, երկրպագուներիս, նրանց, ովքեր գնահատում են՝ անկեղծ շնորհակալություն, ձեր կարծիքն անսահման թանկ է ինձ համար։ Ինձ վատաբանողներին կպատասխանեմ արտահայտությամբ սիրելի «Բարոն Մյունհաուզենից»՝ ձեր դժբախտությունն այն է, որ դուք չափազանց լուրջ եք»,- ինստագրամյան էջում գրել է դերասանուհին։
Լուսանկարները՝ այստեղ: