Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի Իրանի հարավում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 59 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 352 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։