Երկիրը ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից դարձել է տգիտության եւ իրավական բեսպրեդելի բաստիոն. Քոչարյան
Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բոլոր նախադրյալները դրա համար առկա են եւ առերեւույթ: Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո, դա ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար: Կիմ Չեն Իրը նախանձից կմեռներ: Այսպիսի բան ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել, հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ այն, ինչ կատարվում էր Վանաձորում, Գորիսում, Թալինում, Մասիսում, մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար էր հիվանդ երեւակայության պարագայում անգամ ենթադրել, որ հնարավոր է: Սա վարչաիրավական ակտրակցիոն է: Հասել են նույնիսկ ձեր աթոռների ԱԺ-ում»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, դատախազությունը շատ հետաքրքիր կեցվածք ունի, դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության ու Սահմանադրության. «Վերջին ՍԴ որոշումներն ուղղակի իրավական դաշտում հաստատեցին այն, ինչ մենք ասում էինք մի քանի տարի անընդմեջ: Դատախազությունն ունի շատ բարդ հարաբերություններ կամ իրավագիտությանհետ, կամ խղճի: Միգուցե երկուսի հետ էլ: Մի աֆորիզմ կար. Արդյոք կարող ես համարել, որ խիղճդ մաքուր է, եթե դրանից երբեք չես օգտվում: Սա մեր դատախազության մասին է:
Երկիրը դարձել է ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից, տգիտության եւ իրավական բեսպրեդելի բաստիոն: Սա եւս փաստ է»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: