Ռոնալդոն կվճարի «Կրուզեյրոյի» 7,7 միլիոն եվրո պարտքը ՖԻՖԱ-ին
Բրազիլական «Կրուզեյրոյի» նոր սեփականատեր, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն ստիպված կլինի վճարել ակումբի 7,7 միլիոն եվրո պարտքը ՖԻՖԱ-ին։ Այդ մասին հայտնել է «Կրուզեյրոյի» նախագահ Սերժիո Սանտոս Ռոդրիգեսը, փոխանցում է Mundo Deportivo-ն։
Այս ամիս Ռոնալդուն գնել էր «Կրուզեյրոյի» բաժնետոմսենրի 90 տոկոսը՝ վճարելով 62,5 միլիոն եվրո։
Ռոնալդոն կարիերան ավարտել է 2011-ին։ Նա հանդես է եկել «Կրուզեյրոյում», «ՊՍՎ Էյնդհովենում», «Բարսելոնայում», «Ռեալում», «Միլանում» եւ «Կորինտիանսում»։ Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն։ Ռոնալդոն նաեւ իսպանական «Վալյադոլիդի» սեփականատերն է։