«Միշտ պետք է կարոտել իրար ու ասել դրա մասին. կյանքը շատ կարճ է». Նազենի Հովհաննիսյանն՝ առանց շպարի
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին առանց շպարի է։ «Բարի լույս։ Հետաքրքիր է՝ քանի՞ ժամ է պետք քնել, որպեսզի մարդ լիարժեք հանգստանա... Ահավոր կարոտել եմ ընկերներիս...Որոնք էստեղ չեն հիմա»,- գրել է Նազենին՝ նշելով, որ միշտ պետք է կարոտել իրար ու ասել դրա մասին. կյանքը շատ կարճ է։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում ու հավաքել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էր բնական շպարը։ «Բարի լույս. լավ մտքերով ու լռությամբ սկսված առավոտը ջերմ է լինում, նույնիսկ այսօրվա անձրեւից անկախ։ Իսկ դու՞ք ոնց եք սկսում ձեր օրը... մարդ կա՝ բարձր երաժշտությամբ ու ակտիվ խոսելով։ Մեկ էլ 3 ձվից ձվածեղով»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։