Մահացել է «Գնորդների դալլասյան ակումբի» և «Մեծ փոքր սուտ» սերիալի ռեժիսորը
58 տարեկանում մահացել է կանադացի ռեժիսոր եւ սցենարիստ Ժան Մարկ Վալեն, որը հայտնի է «Գնորդների դալլասյան ակումբ» եւ «Մեծ փոքր սուտ» կինոժապավեններով, հայտնում է Deadline-ը։
Վալեին մահացած են գտել իր բնակարանում, կանադական Քվեբեկից ոչ հեռու։ Մահվան պատճառը չի նշվում։
2005թ․-ին Ժան Մարկ Վալեն բեմադրել է «C.R.A.Z.Y.» դրաման, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ 2013թ․-ին դարձել է «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմի ռեժիսորը, որն այսօր արդեն կուլտային է համարվում։ Ժապավենն արժանացել է գրեթե բոլոր հնարավոր կինոմրցանակներին, այդ թվում երեք «Օսկարի»։ Ֆիլմը մրցանակի է արժանացել «լավագույն դերասան» եւ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում։