Վլադիմիր Ժիրինովսկին Մարիա Շուկշինային COVID-19-ից «դանդաղ մահ» է մաղթել
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խիստ քննադատության է ենթարկել ռուս դերասանուի Մարիա Շուկշինային կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ կարծիքի պատճառով։
«Եթե չես ցանկանում պատվաստվել, մի պատվաստվիր։ Նստիր տանը, վարակվիր ու դանդաղ մահացիր»,- Ժիրինովսկու խոսքերը մեջբերել է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «НТВ» հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչը պատվաստումների կողմնակից է։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ նա պատվաստվել է յոթ անգամ։ Իմունաբան Զոյա Սկորպիլեւան նշել է, որ ՌԼԴԿ առաջնորդը տարիքի պատճառով կարող է թույլ իմունիտետ ունենալ, եւ այդ պատճառով COVID-19-ի հակամարմինները կարող են արագորեն անհետանալ։
Ավելի վաղ «Ինստագրամ» սոցիալական ցանցը սահմանափակել է հեռուստահաղորդավարուհու էջի հասանելիությունը։ Սկանդալի պատճառ էր դարձել այն, որ դերասանուհին հանդես է գալիս ընդդեմ կորոնավիրուսի դեմ պատվաստման։
Նշենք, որ НТВ հեռուստաալիքը մեծ հաղորդաշար էր պատրաստել այն մասին, թե ինչ է սպասվում 2022 թվականին: