Ճանապարհորդ կնոջ ուղեբեռում 3000 դոլարի նվերները փոխարինել են շան կերով և հին շապիկով
Եվրոպայից իր ուղեբեռում ավելի քան 3000 դոլար արժողությամբ նվերներով վերադարձող կինը պարզել է, որ դրանց պարունակությունն անհետացել է, իսկ փոխարենը շան կեր է գտնվել, գրում է The Associated Press-ը։
Պորտսմութի բնակչուհի Ջինա Շելդոնն իր պայուսակում նաև հին շապիկ և սափրվելու կրեմի սրվակ է գտել, նշում է WMUR-TV-ն։
«Այնտեղ կար կաշվե բաճկոն, որը գնել էի իմ 16-ամյա երեխայի համար»,- ասել է Շելդոնը: Ես գնել եմ շատ սիրունիկ կաշվե դրամապանակներ՝ ձեռքի ժապավեններով, որպեսզի նվիրեմ տարբեր հարազատների և ընկերների»,- նշել է կինը:
Շելդոնի խոսքով՝ նա 11 օր անցկացրել է Իտալիայում, իսկ վերջերս տուն գնալիս գործերով մի քանի օրով կանգ է առել Փարիզում:
Շելդոնը իր թռիչքը պատվիրել է Delta Air Lines-ի միջոցով, սակայն որպես օպերատոր հանդես է եկել Air France-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում Air France 334 չվերթից հետո հաճախորդի հետ կատարված այս դեպքի համար: Մենք կապի մեջ ենք Air France-ի մեր գործընկերների եւ հաճախորդի հետ, որպեսզի լուծում գտնենք»,- ասվում է Delta Air Lines-ի հայտարարության մեջ:
Շելդոնի կարծիքով՝ ուղեբեռները ուղղակի շփոթել են, երկու նման ճամպրուկների պատճառով, և հիմա պետք է գտնել իր ճամպրուկը:
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կբացեր ճամպրուկս, և կփոխեր պարունակությունը, հաստատ ուղղակի երկու միանման ճամպրուկների խնդիր է եղել»,- ասել է Շելդոնը: