Երևան, 26.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Ջուր չի լինելու Աղբյուր. Արսենալն ու Լիվերպուլը հետաքրքրված ե... Քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կա... Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատա... Արմեն Պապիկյանը՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտակա... Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների... Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբ... Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բա... 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրանյութ տե... Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտա... Գրիշա Թամրազյանն արդարացվել է. փաստաբան Հոլանդը պատրաստ է տեղափոխվել Ռեալ Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կ... Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ... Երազանքների թիմը. Ալեն Սիմոնյանը կին պատգամավ... Մեսսին Բարսելոնայի պատմության լավագույն ֆուտբ... Ձերբակալություններ՝ Թուրքիայում․ Քրդստանի աշխ... Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետութ... ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատ... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ի հետ. ինչ է ք... Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվե... Բենիամինը ծանր մարտերում կռիվ տվեց ու անմահաց... Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած ՀՀ-ն Ֆրանսիայում նոր դեսպան ունի ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մի քանի օր մնացե... Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվ... Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների... Քննարկվել են համագործակցության հեռանկարները Ք... ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլո... Ստորագրահավաքն ավարտված է. եվրաքվեի շտաբը հայ... Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբա... Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանք... Իրանից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համա... Սահմանադրական դատարանի նախագահը հյուրընկալել ... Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատ... Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի... Երկրաշարժ` Վրաստանում․ ցնցումները զգացվել են ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ... Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօ... Ընտանի կենդանիների՝ հողամաս մտնելու պատճառով ... ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական ուսումնակ... Պապոյանը մասնակցել է «TOON EXPO 2024» ցուցահա... «Արթնացի՛ր, պարոն անգործ». ակցիա՝ Վահագն Խաչա... Փարիզում կայացած համաժողովի ընթացքում Լիբանան... Նախագահը մեկ Անգլիայի թագուհու դագաղի մոտի նկ... Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցե... ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյան... ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Խաչփար գյուղում սպ... Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին «Սրբազան պայքար»-ի հավաքը՝ նախագահական նստավա... Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին Մեծաքանակ ուժեր՝ նախագահական նստավայրի դիմաց ... Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ղազախստանի ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 30 մարդ ս... Կայացել է մշակութային ժառանգության պահպանությ... ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են... Կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դ... Երիտասարդի մոտ ատրճանակ և լիցքավորված փամփշտա... «Սրբազանենք էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբ... Մոսկվայում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Հայաս... Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է սպասվում Ալիևը հաստատել է սահմանազատման հանձնաժողովներ... ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուս... Հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն ի... ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժ... Գուտերեշը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում պա... Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչա... Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց... «6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում... Հայաստանն ակնկալում է Երևանի և Աստանայի միջև ... Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում կան ... «Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի հ... Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվ... Բժշկական կազմակերպություններում առկա են մարդա... Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը երկկողմա... Վերականգնվում են «Զվարթնոց»-ի հնձանները Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագմ... Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկա... Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների ... Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշր... Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցա... Նախագահը հրամանագիր է ստորագրել Լաոսում ՀՀ դե... Սպանություն` Խաչփար գյուղում. ձերբակալվել է ս... ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկմա... Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները... ԱԺ-ն շարունակում է աշխատանքները․ Ուղիղ Արմավիրի մարզում ընտանիքի 8 անդամներ, որոնցից... Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար՝ Կոտայքում․ բախվել են «BMW»-ն ու «Me... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպք... Հրդեհի ահազանգ Հրազդան քաղաքում. տուն է այրվե... Գործադիրը ԱԺ կգնա. ներկայացվելու է 2025 թվակա... Գազ չի լինելու ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը եւ COAF-ի տնօր... Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն... Ինչ է հայտարարագրել Լենկթեմուրի արշավանքների ...

Մարտական դրոնների համաշխարհային շուկան. 2021թ. միտումները

44-օրյա պատերազմն Արցախում, որի ելքի համար վճռական դեր, փորձագետների կարծիքով, խաղացին մարտական դրոնները, փոխեց խաղի կանոնները։ Վերլուծաբանների կանխատեսումներով՝ պատերազմի ապագան ավելի շատ է կապվում անօդաչու թռչող սարքերի հետ։ Հենց Երրորդ ղարաբաղյան պատերազմից հետո շատ երկրներ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել ինչպես ռազմական անօդաչու սարքերի ստեղծմանն ու զարգացմանը, այնպես էլ ՀՕՊ համակարգերի ստեղծմանը, որը կարող է պաշտպանել դրանց գրոհներից։ Ընդ որում՝ քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհում մտահոգված են խնդրի «բարոյական» կողմով՝ կոչ անելով մշակել դոկտրիններ, որոնք կկարգավորեն այդ դրոնների օգտագործումը։ ՄԱԿ-ում առաջարկում են ստորագրել միջազգային պայմանագիր, որը կարգելի «մարդասպան ռոբոտների» օգտագործումը, բայց շանսերը, թե այն կստորագրվի առաջիկայում, շատ չեն։

Որքան ավելի շատ են դրոնները դառնում ավելի խելացի, էժան, մանեւրային, այնքան ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, որի լրջությունը մեծանում է այդ օբյեկտների չափերի փոքրացմանը զուգընթաց։

Այս տարի ոլորտում նկատված ինքնավարության միտումները կփոխեն դրոնների հնարավորությունները եւ հայեցակարգերը՝ դրանք գրոհի համար ավելի օգտակար եւ պաշտպանության համար ավելի բարդ դարձնելով։

Մարտական դրոնների շուկայի գլխավոր դերակատարներ են համարվում ԱՄՆ-ը, Չինաստանը, Իսրայելը եւ Թուրքիան։ Բայց վերջին տվյալները վկայում են այն մասին, որ սկսել են ակտիվություն ցուցաբերել Ռուսաստանը, Իրանը եւ այլ երկրներ։

Մինչեւ 2015թ. հրեական պետությունը զբաղեցնում էր առաջին տեղը արտադրվող եւ արտահանվող դրոնների թվով։ Այսօր Իսրայելը, կարեւոր դիրքերում մնալով մարտական դրոնների շուկայում, հետ է մղվել ԱՄՆ-ի կողմից։ Առաջատարների քառյակում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը։ Իսրայելական անօդաչուների ավելի քան կեսը արտահանվում է Եվրոպա, եւս մեկ երրորդը՝ Ասիա։ 2019թ. անօդաչու թռչող սարքերին բաժին էր ընկնում իսրայելական ռազմական արտահանման մոտ 10 տոկոսը։

2020թ. սկզբի դրությամբ թուրքական ցամաքային ուժերն ունեին 33 «Բայրաքթար ՏԲ2»։ Թուրքական ՌԾՈւ-ն եւ ժանդարմերիան՝ համապատասխանաբար 4 եւ 18։ Այդ տեսակի դրոններ ունեն նաեւ Ադրբեջանը, Կատարը, Լիբիան եւ Ուկրաինան։

Չնայած անօդաչուների ստեղծման ոլորտում Թուրքիայի ունեցած ձեռքբերումներին՝ ներկա փուլում թուրքական բանակն ի վիճակի չէ փոխարինել օդաչուավոր ռազմական ավիացիան դրանցով։

Իրանական անօդաչու թռչող սարքերը եւ դրանց պաղեստինյան ածանցյալները, որոնք հավաքվում են Գազայի հատվածում, աչքի չեն ընկնում բարձր տեխնոլոգիականությամբ։ Բայց իրենց պայթուցիկ լիցքերով կարող են բավական մեծ վնաս պատճառել։

Մարտական դրոնների համաշխարհային շուկան

Սպասվում է, որ մարտական դրոնների համաշխարհային շուկան 2020թ. 12,85 մլրդ դոլարի մակարդակից 2021թ. կավելանա՝ հասնելով 14,61 մլրդ-ի՝ աճի 13,7 տոկոս միջին տարեկան տեմպի (CAGR) պայմաններում, ասվում է ResearchAndMarkets.com's հաշվետվությունում։ Ակնկալվում է, որ 2025թ. շուկան կհասնի 32,14 մլրդ դոլարի՝ միջին տարեկան 22 տոկոս տեմպի պայմաններում։

Fortune Business Insight-ի գնահատականներով՝ սպասվում է, որ մարտական դրոնների գլոբալ շուկան կխթանվի՝ մինչեւ 2028թ. հասնելով 26,12 մլրդ դոլարի, իսկ 2021-2028թթ. շրջանում կցուցաբերի աճի 12,78 տոկոս միջին տարեկան տեմպ, նշվում է Fortune Business Insight-ի «Մարտական դրոնների շուկան 2021-2028թթ.» հաշվետվությունում։

Jane’s վերլուծական խմբի վերլուծաբանների գնահատականներով՝ առաջիկա 10 տարիներին ամբողջ աշխարհում կգնվի ավելի քան 80 000 անօդաչու թռչող սարք։

«Դրոնները եւ, ավելի շուտ՝ դրոնների պարսերը, այն են, ինչ կտեսնեք ապագայի մարտադաշտում... Ես կարծում եմ, որ մենք արդեն տեսնում ենք դրանց մի մասը»,- կարծում է ամերիկյան բանակի գեներալ Ջոն Մյուրեյը։

Իսրայելն առաջինն աշխարհում կիրառեց մարտական անօդաչուների խումբ արհեստական ինտելեկտի կառավարմամբ

Ինչպես տեղեկացնում է New Scientist-ը, Գազայի հատվածում մայիսի կեսերին մարտական գործողության ժամանակ Իսրայելի Պաշտպանության բանակն օգտագործեց մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք կառավարվում էին արհեստական ինտելեկտի կողմից, որպեսզի հայտնաբերվեն եւ գրոհի ենթարկվեն «Համաս» խմբավորման զինյալները։ Սա այսպես կոչված անօդաչուների խմբի առաջին օգտագործումն էր մարտական նպատակներով։

Սովորաբար ԱԹՍ-ն, այդ թվում եւ ռազմականները, օպերատորի կարիք ունեն, որը պետք է կառավարի սարքը հեռավորության վրա։ Ընդ որում՝ յուրաքանչյուր անօդաչու մինչ այժմ ունեցել է առանձին օպերատոր։ Բայց Իսրայելի բանակը որակապես նոր մակարդակի բարձրացավ. նրա սպառազինությունում հայտնվեցին ԱԹՍ-ներ, որոնք միավորված են ցանցում եւ կառավարվում են արհեստական ինտելեկտի կողմից։

Օպերատորն այստեղ անհրաժեշտ է միայն հիմնական հրամանները եւ գործողությունների ուղղությունները նշելու համար, ընդ որում՝ անմիջապես ողջ էսկադրիլիայի համար։

Մարտական առաջադրանքի կատարման համար այժմ պատասխանատու է ԱԻ-ն։ Եվ եթե անգամ ԱԹՍ-ների խմբավորման մի մասը թշնամու կողմից ոչնչացվի, խումբը, միեւնույն է, կշարունակի կատարել առաջադրանքը։

«ԱԹՍ-ների պարսն օգտագործվել է մարտական գործողությունների գոտում, որտեղից արձակվում էին բազմաթիվ հրթիռներ դեպի Իսրայելի տարածք,- պարբերականին ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը։- Որքան մեզ հայտնի է, սա աշխարհում սպառազինության այդ տեսակի օգտագործման առաջին դեպքն է»։

Մարտական անօդաչուների պարսի ստեղծման համար օգտագործվել են Elbit Systems-ի սարքերը։ Այդ ինը կիլոգրամանոց քառակոպտերները գրեթե անաղմուկ են օդում տեղաշարժվելիս։

Ռուսաստան

«Ռոսօբորոնէքսպորտը» ծրագրում է արտասահմանյան ռազմական շուկաներ հանել ծանր հարվածող անօդաչուներ եւ կամիկաձե դրոններ։ Այս մասին նոյեմբերի 25-ին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը սպառազինությունների EDEX 2021 միջազգային ցուցահանդեսի նախօրեին։

Նա նաեւ ավելացրեց, որ այս տարի ընկերությունն արտասահմանում վաճառել է ավելի քան 50 « Օռլան-10» անօդաչու սարք։

Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», պաշտոնական տվյալներով՝ ռուսական բանակի սպառազինությունում կան միայն ոչ մեծ հետախույզ անօդաչու սարքեր, օրինակ՝ «Էլերոն-3», «Լեեր», «Օռլան-10», «Ֆորպոստ» (իսրայելական Searcher 2-ի լիցենզիոն պատճենը) եւ այլն։

Հարվածող անօդաչուների առանձին նմուշներ փորձարկվում են զորքերում, բայց սերիական արտադրություն առայժմ սկսված չէ։ Մասնավորապես, դրանցից են «Կրոնշտադտ» ընկերության «Օրիոն»-ը (ОКР «Иноходец»), «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի «Կորսար» ԱԹՍ-ն եւ КУБ-БЛА փոքրաչափ կամիկաձե դրոններն ու «Կալաշնիկովի» արտադրության «Լանցետ»-ը։

Ծանր հարվածային անօդաչուների շարքում մշակման ավելի առաջավոր փուլում են 20 տոննանոց «Օխոտնիկ» անօդաչուն («Սուխոյ» ընկերություն) եւ 6 տոննանոց «Ալտիուս» ԱԹՍ-ն (Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարան)։

2020թ. դեկտեմբերին «Ռոստեխի» տնօրեն Սերգեյ Չեմեզովը տեղեկացրեց, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խնդրում է առավել չափով արագացնել հայրենական մարտական դրոնների մշակման աշխատանքը։

Թուրքիա

Թուրքական եւ չինական դրոններն այժմ մրցում են Լիբիայում` երրորդ աշխարհի շուկաների համար: Եթե ​​Չինաստանի դեպքում ոչ ոք չզարմացավ, ապա Թուրքիայի ցատկն անօդաչու թռչող սարքերի լիգա ցնցող իրադարձություն էր շատ փորձագետների եւ քաղաքական գործիչների համար: Ոմանք Թուրքիային նույնիսկ «դրոնների մեծ տերություն» «դրոնների գերտերություն» անվանեցին` պնդելով, որ Թուրքիան մարտական ​​անօդաչու թռչող սարքերի նոր դոկտրին է առաջ քաշել: Թուրքիան ներկայումս ունի 110 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, 24 ANKA անօդաչու թռչող սարք եւ 10 իսրայելական Heron անօդաչու թռչող սարք։

Բայրաքթարը լայն ճանաչում ձեռք բերեց 2016 թվականի մայիսին՝ մասնակցելով Իզմիրում համատեղ զորավարժություններին, որտեղ Baykar Makina-ն ներկայացրեց իր նոր անօդաչու թռչող սարքը՝ Bayraktar TB2 հետախուզական դրոնը: Այս անօդաչու թռչող սարքն ընդունվեց թուրքական բանակի կողմից 2016 թվականին՝ Թուրքիան դարձնելով վեցերորդ երկիրն աշխարհում, որը տեղական ԱԹՍ-ներ է արտադրում ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի, Պակիստանի եւ Չինաստանի հետ միասին:

Սակայն ոչ մի այլ երկիր անօդաչու թռչող սարքերն այն մասշտաբով չի օգտագործել, որը պատկերացնում է Թուրքիան։ Միացյալ Նահանգների նման երկրների համար անօդաչու սարքերը ընդամենը ավելի մեծ ռազմական գլուխկոտրուկի կտորներ էին: Անկարան ռազմավարություն է մշակել, որում անօդաչու թռչող սարքերը որպես հիմնական գործիք են օգտագործում` իր ռազմական եւ աշխարհաքաղաքական նկրտումներն իրականացնելու համար: Դրանները Թուրքիային թույլ են տալիս լիովին վերահսկել մարտադաշտը` ցամաքային զորքերի տեղակայմամբ:

The Guardian-ը գրել է, որ թուրքական մեկ անօդաչու թռչող սարքի միջին արժեքը գնահատվում է 1-2 միլիոն դոլար մեկ միավորի համար, ինչը «շատ ավելի քիչ է, քան այն մոտավորապես 20 միլիոն դոլարը, որը բրիտանական բանակը ծախսում է մեկ անօդաչու թռչող սարքի վրա»։

Ընդ որում, ըստ Bloomberg-ի, Անկարան շարունակում է «երկրորդական խաղացող» մնալ անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իսրայելի համեմատ, որոնք շարունակում են ղանօդաչու թռչող սարքերի ամենամեծ արտահանողը մնալ աշխարհում։

Դեկտեմբերին Թուրքիան հայտարարեց, որ փորձարկել է լազերային զենքով աշխարհում առաջին դրոնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Anadolu-ն, անօդաչու սարքը հաջող կրակոցներ է կատարել 500, 300 եւ 100 մետր հեռավորություններից։

Eren դրոնը ստեղծվել է Tubitak եւ Asisgard պաշտպանական ընկերությունների կողմից՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության դատաբժշկական վարչության համակարգմամբ։ Դրոննի վիճակի է պայթուցիկ սարքեր ոչնչացնել՝ զինամթերք եւ ինքնաշեն ռումբեր, գործակալությանը հայտնել է փոխոստիկանապետ Այքութ Էրօղլուն։ Դրոնի թռիչքի առավելագույն բարձրությունը 3000 մետր է։

Դրոնն առաջին անգամ առանց օպերատորի հրահանգի մարդ է սպանել

Մայիսին հաղորդվեց, որ թուրքական Kargu-2 անօդաչու թռչող սարքը, գտնվելով աշխատանքի ավտոնոմ վիճակում, մարդ է սպանել Լիբիայում զինված հակամարտության ժամանակ։ Ինչպես գրում է New Scientist ամսագիրը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ուսումնասիրությունը, սա պատմության մեջ առաջին գրանցված դեպքն է, երբ անօդաչու սարքը սպանություն է գործել առանց մարդու հրամանի։

Դրվագը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն 2021 թվականին։ Դրոնն արտադրվել է Թուրքիայում եւ գործել «բարձր արդյունավետությամբ ինքնավար ռեժիմով», այսինքն՝ ծրագրավորվել է թիրախների վրա հարձակվելու համար՝ առանց օպերատորի հրամանների անհրաժեշտության։ Kargu-2-ները հագեցած են պայթուցիկներով եւ կարող են ուղղվել թիրախին ինքնապայթեցման համար:

Զոհվածը Լիբիայի ազգային բանակի անդամ էր՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, նա Տրիպոլիում կռվում էր Լիբիայի կառավարության կանոնավոր բանակի դեմ։

Թուրքական Kargu-2 դրոնի հետ կապված պատմությունը հուշում է, որ այդպիսի «խելացի» զենքը պետք է շուտափույթ կերպով արգելվի:

Երբ մարդը մարդ է սպանում, դա մի բան է, իսկ երբ երկաթի կտորն է ինքնուրույն որոշում կայացնում` բոլորովին այլ։ Հանուն արդարության, այս պատմության մեջ ամեն ինչ մաքուր չէ. լիովին պարզ չէ, թե իրականում որքան է ինքնավար դրոնը: Չի բացառվում, որ սա հերթական թուրքական գովազդն է, նշել է «Վիոննոյե օբօզրենիե»-ն։

Դեկտեմբերի 13-ից 17-ը Ժնեւում կայացավ սովորական սպառազինությունների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի վեցերորդ համաժողովը: Դրա ժամանակ անդամ երկրները պետք է որոշեն` արդյոք պետք է բանակցել համաձայնագրի շուրջ, որն արգելում է մարդկանց կողմից չվերահսկվող զենքի («մարդասպան ռոբոտների») օգտագործումը:

Փորձագետները կարծում են, որ քանի որ նման մշակումներն իրականացվում են բազմաթիվ երկրների կողմից, գրեթե անհնար է դրանց բոլորին պարտավորեցնել հրաժարվել զենքի խոստումնալից տեսակից։ «Այն երկրները, որոնք քննարկում են այդ հարցը ՄԱԿ-ում, միանշանակ մեծ մասամբ կողմ են նոր օրենքին, նոր իրավաբանորեն պարտադիր փաստաթղթին, պայմանագրին կամ արձանագրությանը: Բայց կան մի քանի երկրներ, որոնք դեմ են։ Իսկ դրանք առաջին հերթին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Հնդկաստանն են։ Պատահական չէ, որ դրանք նույն երկրներն են, որոնք ամենաշատն են առաջադիմել մարդասպան ռոբոտների ստեղծման գործում»,- հայտարարել է Human Rights Watch-ի սպառազինության բաժնի տնօրեն Սթիվ Գուսը:

Human Rights Watch-ը, ինչպես եւ այլ ոչ կառավարական կազմակերպություններ եւ մի շարք երկրներ, կոչ է արել ամբողջությամբ արգելել ցանկացած զենք, որը կարող է մահաբեր ուժ կիրառել առանց գործընթացին հետեւող եւ սպանելու վերջնական հրաման տվող մարդու: Նրանք մտավախություն ունեն, որ սեւ շուկայում խելացի ռազմական համակարգերի հայտնվելը հսկայական վտանգ է ներկայացնում մարդկության համար:

«Կոմերսանտ»-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի, ՌԲԿ-ի, «Վոեննոյե օբօզրենիե»-ի Defense One-ի, Euornews-ի, «Ինտերֆաքս»-ի, Small Wars Journal-ի, Robotrends-ի նյութերի հիման վրա:

 

Ջուր չի լինելու Աղբյուր. Արսենալն ու Լիվերպուլը հետաքրքրված ե... Քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կա... Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատա... Արմեն Պապիկյանը՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտակա... Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների... Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբ... Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բա... 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրանյութ տե... Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտա... Գրիշա Թամրազյանն արդարացվել է. փաստաբան Հոլանդը պատրաստ է տեղափոխվել Ռեալ Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կ... Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ... Երազանքների թիմը. Ալեն Սիմոնյանը կին պատգամավ... Մեսսին Բարսելոնայի պատմության լավագույն ֆուտբ... Ձերբակալություններ՝ Թուրքիայում․ Քրդստանի աշխ... Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետութ... ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատ... Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ի հետ. ինչ է ք... Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվե... Բենիամինը ծանր մարտերում կռիվ տվեց ու անմահաց... Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած ՀՀ-ն Ֆրանսիայում նոր դեսպան ունի ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մի քանի օր մնացե... Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվ... Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների... Քննարկվել են համագործակցության հեռանկարները Ք... ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլո... Ստորագրահավաքն ավարտված է. եվրաքվեի շտաբը հայ... Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբա... Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանք... Իրանից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համա... Սահմանադրական դատարանի նախագահը հյուրընկալել ... Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատ... Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի... Երկրաշարժ` Վրաստանում․ ցնցումները զգացվել են ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ... Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօ... Ընտանի կենդանիների՝ հողամաս մտնելու պատճառով ... ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական ուսումնակ... Պապոյանը մասնակցել է «TOON EXPO 2024» ցուցահա... «Արթնացի՛ր, պարոն անգործ». ակցիա՝ Վահագն Խաչա... Փարիզում կայացած համաժողովի ընթացքում Լիբանան... Նախագահը մեկ Անգլիայի թագուհու դագաղի մոտի նկ... Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցե... ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյան... ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Խաչփար գյուղում սպ... Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին «Սրբազան պայքար»-ի հավաքը՝ նախագահական նստավա... Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին Մեծաքանակ ուժեր՝ նախագահական նստավայրի դիմաց ... Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ղազախստանի ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 30 մարդ ս... Կայացել է մշակութային ժառանգության պահպանությ... ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են... Կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դ... Երիտասարդի մոտ ատրճանակ և լիցքավորված փամփշտա... «Սրբազանենք էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբ... Մոսկվայում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Հայաս... Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է սպասվում Ալիևը հաստատել է սահմանազատման հանձնաժողովներ... ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուս... Հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն ի... ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժ... Գուտերեշը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում պա... Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչա... Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց... «6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում... Հայաստանն ակնկալում է Երևանի և Աստանայի միջև ... Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում կան ... «Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի հ... Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվ... Բժշկական կազմակերպություններում առկա են մարդա... Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը երկկողմա... Վերականգնվում են «Զվարթնոց»-ի հնձանները Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագմ... Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկա... Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների ... Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշր... Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցա... Նախագահը հրամանագիր է ստորագրել Լաոսում ՀՀ դե... Սպանություն` Խաչփար գյուղում. ձերբակալվել է ս... ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկմա... Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները... ԱԺ-ն շարունակում է աշխատանքները․ Ուղիղ Արմավիրի մարզում ընտանիքի 8 անդամներ, որոնցից... Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար՝ Կոտայքում․ բախվել են «BMW»-ն ու «Me... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպք... Հրդեհի ահազանգ Հրազդան քաղաքում. տուն է այրվե... Գործադիրը ԱԺ կգնա. ներկայացվելու է 2025 թվակա... Գազ չի լինելու ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը եւ COAF-ի տնօր... Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն... Ինչ է հայտարարագրել Լենկթեմուրի արշավանքների ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan