Ջուլիա Եղշատյանի եւ սիրելիի ջերմ գրկախառնությունը
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է սիրելիի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ջուլիան եւ նրա ընտրյալը ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Ջուլիան հրապարակումը չի մեկնաբանել։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Ջուլիան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բեժ շապիկի հետ։ Ջուլիան արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։